News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել արտարժույթի փոխանակման կետերի վենեսուելական ցանցի դեմ, որը միլիարդավոր դոլարներ է վերափոխանցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ներսում կոռումպացված ինսայդերներին՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Վենեսուելական ռեժիմի ինսայդերները միլիարդավոր դոլարներ են ստացել այն դեպքում, երբ վենեսուելական ժողովուրդը տառապում է։ Ֆինանսների նախարարությունը թիրախավորել է արտարժույթի փոխանակման այդ ցանցը, որը եղել է նաեւ անօրինական սխեմա, որը վենեսուելական ռեժիմը օգտագործել է սեփական ժողովրդին թալանելու համար»,- ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վերոնշյալ սխեմայի մաս կազմող 23 խմբերի եւ յոթ մարդու դեմ, ներառյալ՝ Վենեսուելայի նախկին գանձապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ