News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցնում անձնագրերի ինդեքսի վարկանիշում, որը կազմել է Henley Passport Index-ը՝ հիմնվելով Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների վրա։ Վարկանիշը կազմվում է՝ ելնելով այն երկրների թվից, որոնք անձնագրերի տերերը կարող են այցելել առանց վիզայի։ Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 61 երկիր։

79-րդ հորիզոնականը Հայաստանը կիսում է Մոնղոլիայի, Մարոկկոյի, Բենինի եւ Հնդկաստանի հետ։

Վարկանիշի առաջին տեղում Ճապոնիան է, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 190 երկիր։ Նրան հետեւում են Սինգապուրը, Հարավային Կորեան (189 երկիր), երրորդ տեղում Ֆրանսիան եւ Գերմանիան են (188 երկիր)։

Վրաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը (114 երկիր), Թուրքիան՝ 52-րդ (111 երկիր), Ադրբեջանը՝ 74-րդ (66 երկիր)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ