News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը չի խոչընդոտի տարածաշրջանում Իրանի եւ «Իսլամական պետության» կողմից սպառնալիքներին դիմակայությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ տեղեկացնում է Reuters-ը։

Պոմպեոն Մերձավոր Արեւելքում շրջագայության շրջանակներում ժամանել է Հորդանան։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի հրաժարվում Իրանին մարտահրավեր նետելու իր փորձերից։ Ամերիկյան քաղաքական գործիչները «կրկնապատկել են Իրանի վրա ճնշում գործադրելու ոչ միայն դիվանագիտական, այլեւ կոմերցիոն ջանքերը»։ Պոմպեոն նշել է, որ «Իրանը վտանգ է ներկայացնում Հորդանանի եւ տարածաշրջանի մյուս երկրների համար»։

«Մենք բոլորս տարածաշրջանում խնդիրներ ունենք Իրանի զավթողական քաղաքականության հետ»,- նշել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ