News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միչիգանում 6-ամյա աղջկա կյանքը փրկել է մահացած հոր լուսանկարը, որը նա տեղադրել է Facebook-ում, հայտնում է USA.one-ը։

911 ծառայություն են զանգահարել երեխայի տատին ու պապին, որոնք ապրում են Թենեսիում։ Նրանք տեսել են սոցցանցում տեղադրված լուսանկարը։

Մաունթ Մորիսի ոստիկանության պետ Տերենս Գրինի խոսքով՝ ոստիկանությունն ու բժիշկները մեկնել են նշված հասցեով, սակայն հասնելով լսել են երեխայի բղավոցներ։ Տերենս Գրինը պատմել է, որ երեխան բղավել է, թե շունը «կուտի դեմքը»։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են մահացած տղամարդու, որի դեմքը հսկայական պիտբուլը կրծել էր։

Անկողնու կողքին պառկած է եղել տան տիրոջ 36-ամյա կինը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Կնոջ վիճակը գնահատվում է կայուն, սակայն նա դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժնում եւ չի կարող ոստիկանությանը ցուցմունք տալ։ Նախնական տվյալներով՝ տղամարդու մահվան եւ կնոջ գիտակցության կորստի պատճառը թմրանյութերից գերդոզավորումն է եղել։

Աղջիկը պատմել է, որ սկզբում մտածել է, թե հայրն ու խորթ մայրը քնած են, փորձել է նրանց արթնացնել դեմքին ջուր ցողելով, սակայն նրանք չեն արթնացել։ Աղջիկը գրեթե մեկ օր տանը մենակ է եղել, առանց ուտելիքի, ինչպես եւ շունը, որը սովից սկսել է տիրոջ մարմինը հոշոտել։ Ի վերջո, երեխան որոշել է վերցնել հոր հեռախոսը եւ լուսանկարը հրապարակել Facebook-ում։ Սա, ըստ էության, փրկել է նրա կյանքը։ Այժմ աղջիկը հարազատ մոր մոտ է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ