News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Xiaomi-ն ներկայացրել է AirDots Pro անլար ականջակալները՝ տեղեկացնում է Life-ը՝ վկայակոչելով MacRumors-ին։

Արտաքինից աքսեսուարը հիշեցնում է Apple AirPods-ը։ Նրանց գլխավոր տարբերությունը բուն ականջակալներն (амбушюр) են, որոնք մտնում են ականջի մեջ։ Ականջակալները պահվում են պատյանի մեջ, որը նաեւ սնուցման աղբյուր է։ Դրանք նաեւ ունեն աղմուկի ճնշման ANC համակարգ եւ IPX4 ստանդարտով ջրից ու փոշուց պաշտպանություն։

Ականջակալները 4 ժամ կարող են աշխատել առանց լիցքավորման եւ 10 ժամ պատյանից լիցքավորվելով։ AirDots Pro-ն հագեցած է երաժշտության սենսորային կառավարմամբ։ Դրանք նաեւ մոտեցման հաղորդիչ ունեն՝ եթե մի ականջակալը հանեք ականջից, երկրորդը միակողմանի ռեժիմով կաշխատի։

Mi AirDots Pro-ն հունվարի 11-ից կվաճառվի Չինաստանում։ Ականջակալների գինը մոտ 58 դոլար է։ Աշնանը Xiaomi-ն ներկայացրել էր Mi AirDots Youth Edition-ը, որը 29 դոլար արժեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ