News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոգոտան մտադիր է մոտ ժամանակներս քաղաքական պատժամիջոցներ սահմանել Կարակասի դեմ։ Այդ մասին հայտարարել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կառլոս Օլմես Տրուխիլյոն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Լիմայի խմբի մասնակիցները, բացառությամբ Մեքսիկայի, հունվարի 4-ին հայտարարել էին, որ չեն ճանաչում Նիկոլաս Մադուրոյի նախագահության նոր ժամկետը, որը կսկսվի հունվարի 10-ին։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Արգենտինայի, Բրազիլիայի, Գայանայի, Գվատեմալայի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Հոնդուրասի, Պանամայի, Պերուի, Սենտ Լյուիսի եւ Չիլիի ներկայացուցիչները։ Նրանք Մադուրոյին կոչ են արել բարձրագույն պետական պաշտոն չզբաղեցնել եւ գործադիր իշխանությունը փոխանցել Ազգային ասամբլեային՝ միապալատ խորհրդարանին, որը գտնվում է կառավարության քաղաքական ընդդիմախոսների վերահսկողության ներքո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ