News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը տեխնիկական խումբ կուղարկի Թուրքիա՝ Ս-400-ների ձեռքբերման անհանգստության հետ կապված՝ տեղեկացնում է Hurriet-ը։

«Մենք անընդհատ լսում ենք պոտենցիալ խնդիրների մասին, որոնք կապված են F-35 կործանիչների որակավորման հետ։ Եւ մենք միշտ մեր գործընկերներին տեղեկացրել ենք այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկել ենք։ Թեեւ նրանք մեկ տարուց ավել խոսում էին այդ մասին, սակայն չեն այցելել մեզ՝ տեխնիկական վտանգները գնահատելու համար»,- լրագրողներին հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Նրա խոսքով՝ թուրքական կողմը մի քանի անգամ հրավիրել է ամերիկյան պաշտոնյաներին այցելել Թուրքիա, որպեսզի փարատեն մտահոգությունները։ «Նրանք առաջիկա շաբաթներին խումբ կուղարկեն»,- ասել է նա։

ԱՄՆ-ը վաղուց Թուրքիային կոչ է անում հրաժարվել 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռուսական Ս-400 համակարգերից, քանի որ դրանք կարող են վնասել F-35-երին՝ Ռուսաստանին հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել ամերիկյան ինքնաթիռները եւ գտնել, թե ինչով են դրանք խոցելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ