News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահամանում։ Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ տուգանային միջոցներն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ «կապված եվրոպական տարածքում ծրագրվող նրանց հանցավոր մտադրությունների հետ»։ «ԵՄ-ի ուժեղ ազդանշանն այն մասին է, որ մենք Եվրոպայում նման վարքագիծ չենք հանդուրժի»,- գրել է նախարարը՝ տեղեկացնում է DW-ն։

Նիդերլանդների կառավարությունը իր կայքում հայտնել էր, որ ԵՄ-ն, մասնակիորեն Հաագայի խորհրդատվությամբ, պատժամիջոցներ է սահմանել Իրանի տեղեկատվական նախարարության եւ երկու իրանցիների դեմ։ Դրա համար պատճառ է հանդիսացել ԵՄ տարածքում հարձակումների նախապատրաստմանը մասնակցության մեղադրանքը։ Բրյուսելն ակնկալում է, որ Իրանը կհամագործակցի, որպեսզի պատասխանի իրեն ուղղված հարցերին, եւ անհրաժեշտության դեպքում կօգնի քննչական գործողություններին։

Բրյուսելի դիվանագիտական շրջանակներում dpa գործակալության աղբյուրը հայտնել է, որ տուգանքները հունվարի 8-ին համաձայնեցվել են ԵՄ երկրների համաեվրոպական գործերով նախարարների հետ եւ ուժի մեջ կմտնեն հաջորդ օրը։ Դրանք կներառեն Եվրամիություն մուտք գործելու արգելքներ եւ բաժնետոմսերի սառեցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ