News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական եւ հետընտրական զարգացումներն էին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը:

Քննարկման հիմքում էր ընկած Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը աննախադեպ էր իր բնույթով եւ արտաքին միջամտության բացակայությամբ:

Արտաքին միջամտության բացակայության հիմքում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, բանախոսները տեսնում են տարբեր պատճառներ: Ըստ Արսեն Խառատյանի, Մոսկվան դասեր էր քաղել ուկրաինական եւ վրացական փորձերից, իսկ Էմիլ Սանամյանը Ռուսաստանի չմիջամտելը բացատրում է Ռուսաստանի իշխանությունների ջերմ հարաբերությունների բացակայությամբ կողմերից որեւէ մեկի հետ, ինչպես նաեւ Փաշինյանի ղեկավարած շարժման արտաքին օրակարգի բացակայության փաստը:

Բանախոսներն ընդգծեցին Միացյալ Նահանգների ներգրավման կարեւորությունը Հայաստանում հետհեղափոխական զարգացումներում, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման հարցում:

Ըստ Խառատյանի, Հայաստանի գործող իշխանություններն ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման բարեփոխման, ժողովրդավարության զարգացման հարցերում: Նա ընդգծեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում օգնություն ակնկալողից դեպի գործարար համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարեւորելով օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ:

​Էմիլ Սանամյանն էլ ընդգծեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է կարեւոր դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում: Բացի այդ, ըստ Սանամյանի, Վաշինգտոնի ակտիվ ներգրավումը կարեւոր է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների հավասարակշռվածության տեսանկյունից:

​Բանախոսները հույս հայտնեցին, որ ԱՄՆ էլ ավելի ակտիվ դեր կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ Սանամյանի կարեւոր է, որ Երեւանը ուղիներ գտնի ադրբեջանական հանրության հետ երկխոսության համար: Արսեն Խառատյանի կարծիքով էլ Վաշինգտոնի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի դիվանագիտական կարգավիճակի բարձրացումը լավ ազդանշան կհանդիսանար ամերիկյան կողմի ակտիվության համար:

Նա դրական գնահատեց Փաշինյանի ու Ալիեւի միջեւ վերջին շփումները: Բանախոսները ընդգծեցին ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ոչ պաշտոնական Track II երկխոսության աջակցության անհրաժեշտությունը:

Պատասխանելով ներկաների հարցերին, կապված վերջին ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակի՝ բանախոսները փաստեցին, որ այսօրվա համակարգը, որը նախկին իշխանությունների ընդունած սահմանադրության արդյունքն է, տալիս է չափից մեծ լիազորություններ գործադիր մարմնի ղեկավարին: Արսեն Խառատյանը, սակայն, լավատես է՝ ընդգծելով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը, ուր բազմակարծությունը, ըստ բանախոսի, ունի խորը արմատներ:

Բանախոսներն ընդգծեցին Սփյուռքի կառույցների հետ Հայաստանի նոր իշխանությունների երկխոսության նոր որակի ապահովման անհրաժեշտությունը: Ըստ նրանց, այսօր Հայաստանի պետական համակարգում գործող 3 տարվա Հայաստանում բնակության պարտադիր պայմանը բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ է արդյունավետ կադրային քաղաքականության եւ Սփյուռքի ներուժի օգտագործման համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունն է (ուղիղ)
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Մանվել...
«Փաստ». Ուղիղ հրահանգների նոր «սերիան»
Օրինակ՝ նա ասում է, ավելի ճիշտ, կներեք, մուննաթ է գալիս, թե՝«աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով...
«Հրապարակ». Ալավերդուց անցան Գյումրուն
Մեր հրապարակումից րոպեներ անց ՔՊ-ն որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ հայտարարեց, որ խզում է...
«Փաստ». «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»
Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ընդհանուր...
«Ժողովուրդ». Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր
Երեկ ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը իշխող մեծամասնությունն իսկական...
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին
Իշխող թիմում կարծում են, որ ՌԴ-ն հիմա չի մերժի Հայաստանի թեկնածուին, եւ Արսենյանը, այդուհանդերձ...
Ամենաշատ