News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ դիմումատուի՝ 2013 թվականից ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացել է ծանուցում, ըստ որի՝ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում իր աշխատելու փաստը: Արդյունքում, ծառայությունը նվազեցրել է քաղաքացու աշխատանքային ստաժը, հետևաբար նաև կենսաթոշակի չափը: Միաժամանակ, քաղաքացուն տեղեկացրել են, որ ավելի վճարված 200.000 դրամը պետք է փոխանցել գանձապետական հաշվեհամարին։

Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին, ինչի արդյունքում իրականացվել են լրացուցիչ ուսումնասիրություններ:

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է բողոք ներկայացրած անձի աշխատանքային ստաժը, 200․000 դրամը չի փոխանցվել գանձապետական հաշվեհամարին, ավելին՝ քաղաքացուն վճարվել է սխալմունքի արդյունքում շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը։

Տպել
Ամենաշատ