News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 22-ամյա բնակչին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի՝ 1996 թվականին ծնված բնակիչը, ունենալով պարտքեր, որոշել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: Իր մտադրությունն իրագործելու համար 2018 թվականի սեպտեմբերի 30-ին հետապնդել է Երեւան քաղաքի բնակչուհուն եւ նրանից հափշտակել վերջինիս պայուսակը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Բացի այդ, 22-ամյա երիտասարդը, քաջատեղյակ լինելով սուպերմարկետներից մեկի մենեջերի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա գումարի մասին, որոշել է կատարել գումարի հափշտակություն:

Այդ նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-ին դուրս է եկել տանից եւ գնացել սուպերմարկետի տարածք, սպասել այնքան մինչեւ այնտեղից դուրս կգար սուպերմարկետում որպես մենեջեր աշխատող, Երեւան քաղաքի՝ 1969 թվականին ծնված բնակիչը: Երբ 49-ամյա տղամարդը փակել է սուպերմարկետի դուռն ու հեռացել, երիտասարդը, նախապես իմանալով վերջինիս բնակվելու վայրի մասին, շրջանցել է նրան եւ հասնելով նրանց շենքի մուտք՝ դարանակալել է  առաջին հարկի վերելակի մուտքի մոտ:

Երբ 49-ամյա տղամարդը մտել է իր բնակության վայրը հանդիսացող շենքի մուտք եւ բարձրացել աստիճաններով, 22-ամյա երիտասարդը բռունցքներով եւ ոտքերով հարվածել է տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ հափշտակելով նրա մոտ առկա իրերը եւ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս՝ դիմել  է փախուստի:

Այնուհետեւ իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով  գնացել է 49-ամյա տղամարդու աշխատավայր, փորձել բացել սուպերմարկետի ետնամասի դուռը, սակայն չկարողանալով բացել սուպերմարկետի ետնամասի մուտքի դուռ հանդիսացող մետաղական շերտավարագույրը՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Ամենաշատ