News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր՝ հունվարի 9-ին որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Նշենք, որ նախորդ՝ դեկտեմբերի 26- ի դատական նիստից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Պավլիկ Մանուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում և իր  նպատակն այս գործով արդարացման հասնելն է։

Այսօրվա դատական նիստին պիտք է հարցաքննվեին ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասով մեղադրյալներ, ՊՊԾ գունդը գրավելուց հետո ազատության մեջ հայտնված  «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կարեն Հակոբյանը և Վահե   Պետրոսյանը, սակայն նրանք նիստին չէին ներկայացել: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ նրանց գտնվելու վայրը դատարանին հայտնի չէ։ Դատավորը նաև տեղեկացրեց, որ այս գործով դեռևս կան տուժողներ, որոնք դիրքորոշում չեն հայտնել այս գործով համաներում կիրառելու վերաբերյալ։ Նա նշեց, որ գրություն են ուղարկել տուժողներին` պարզելու նրանց կարծիքը: Այսպիսով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց: 
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 31- ին առաջին ընթերցմամբ ընդունեց  Համաներման մասին օրենքի նախագիծը։
Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ  նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր չեն մեղադրվում սպանություն կատարելու մեջ եւ եթե համաներման  դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած տուժողները: Նշենք, որ համաներումը չի տարածվում ՀՀ ՔՕ 104–րդ՝ սպանության հոդվածի վրա, այդ պատճառով ոստիկանների սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի վրա համաներումը կտարածվի մեղադրանքի մյուս հոդվածներով, այն էլ այն դեպքում, եթե տուժողները չառարկեն։

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ