News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի երեք օդանավակայանների՝Դյուսելդորֆի, Քյոլն/Բոննի եւ Շտուտգարտի անվտանգության ծառայությունների աշխատակիցները հինգշաբթի՝ հունվարի 10-ին, 24-ժամյա գործադուլ կանեն:

Այս մասին հայտնել է Verdi արհմիությունը:

Շտուտգարտի օդանավակայանում գործադուլը կսկվի 03:00-ին, Դյուսելդորֆում եւ Քյոլն/Բոննում՝ 00:00-ին:

«Ինչպես եւ երկուշաբթի Բեռլինում ավիահաղորդակցեության լուրջ սահմանափակումներ են սպասվում»,- ընդգծել է արհմիությունը:

 Verdi-ն պահանջում է աշխատավարձի բարձրացում եւ գերմանական օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցների համար աշխատանքի պայմանների բարելավում: Արհմիության գնահատմամբ՝ Թռիչքների անվտանգության ապահովման ծառայություններ տրամադրող ընկերությունների դաշնային ասոցիացիան (BDLS) պատշաճ կերպով չի արձագանքել գործադուլին, որը երկուշաբթի անցկացրել էին Տեգել եւ Շենեֆելդ օդանավակայանների աշխատակիցները:

Այդ ժամանակ Գերմանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիայի արդյունքում տասնյակ չվերթներ չեղյալ էին հայտարարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախկինում Verdi-ի եւ BDLS-ի միջեւ սակագնային բանակցություններն անարդյունք էին ավարտվել: Հաջորդ փուլը նախատեսված է հունվարի 23-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ