News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիայի» եւ ՀՀ կառավարության միջեւ հունվարի 8-ից մեկնարկել են բանակցություններ գազի սակագնի շուրջ եւ կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, պայմանավորվածության համաձայն՝ մինչ բանակցությունների ավարտը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի ներկայացնի գազի սակագնի վերանայման հայտ:

Հիշեցնենք, որ Ամանորից ռուսական գազը սահմանին թանկացավ՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար հազար խմ-ի դիմաց, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպառողների համար գազը չի թանկանա:

Հարցին, թե եթե արդեն հայտարարվել է, որ սահմանին գազը թանկանում է, իսկ հայ սպառողների համար սակագինը չի փոխվելու, ապա ինչի՞ շուրջ են բանակցությունները, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Բանակցություններն ընթանում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման,  ծախսերի օպտիմիզացման եւ հետագա տարիներին ընկերության գործունեության ֆինանսատնտեսական մոդելի մշակման շուրջ»:

Ինչ վերաբերում է հավանականությանը, որ գուցե բանակցություններն արդյունք չտան եւ, այդուհանդերձ սակագինը բարձրանա, փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց. «Կառավարությունն առավելագույնս ջանք կգործադրի բանակցությունները կառուցողական մթնոլորտում վարելու եւ ընդունելի արդյունք գրանցելու համար»:

Նա ընդգծեց, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերվելիք պայմանավորվածության հստակ ժամկետ չկա. ««Այս պահին հստակ ամսաթիվ հնարավոր չէ նշել»:

Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ, այս պահին իրենց նպատակադրումը հստակ է՝ հասնել «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության արդյունավետության բարձրացման,  ծախսերի օպտիմիզացման, որի արդյունքում սակագինը չի բարձրանա, հատկապես, որ գազի միջին սակագինը բավականին տարբերվում է սահմանի գնից:

Հարցին, թե եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եղել են ծախսերի օպտիմիզացման ռեսուրսներ, ապա ինչու մինչ այսօր այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել նախկինում արվել է թե ոչ, կամ ինչու չի արվել, կամ ինչպես է արվել»:

Իսկ հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում գազի թանկացման այդ 15 դոլարի բեռը կամ դրա մի մասը իր վրա վերցնի ՀՀ կառավարությունը եւ ինչ-որ մասով սուբսիդավորի սակագինը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Նման հարց ներկա պահին չի քննարկվում»:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտարարել էր, որ գազի գնի սուբսիդավորման հարց չի քննարկվել և չի քննարկվում և դրա մասին ընդհանրապետ խոսք չկա: Նրա խոսքով, սահմանի վրայի այդ 15 դոլարի տարբերությունը հատուցվելու է շնորհիվ «Գազպրոմ Արմենիայի» գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման։ Եղոյանը նշել է, որ գազի սակագինը չբարձրացնելու պայմանավորվածությունները կգործեն առնվազն 2019-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն էլեկտրաէներգիա արտադրելու լուրջ ներուժ ունի, որը կարող է մատակարարվել Եվրոպա. Ցիկոլիա
Ցիկոլիան վստահ է, որ խաղաղությունն անհնար է կամ չի կարող երկարաժամկետ լինել առանց տնտեսական շահերի...
Բաքուն և Բրյուսելը կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը
Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք Հարավային գազային միջանցքի և կանաչ էներգետիկ միջանցքի (դեպի Եվրոպա) և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ...
Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ
Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը...
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 80,6 դոլար՝ նախորդ օրվա գնի անկումից հետո
Ինչը 23 ցենտով ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից...
Brent նավթի մեկ բարելի գինը 82,95 դոլար է
Էտալոնային մակնիշի նավթի գինը հինգշաբթի առավոտյան տատանվում է...
Առաջիկա տարիներին ավելի քան 10 երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել. ՄԱԳԱՏԷ 
Մի քանի տարվա ընթացքում կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ