News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին` նախաքննություն իրականացնելու։ Այս մասին NEWS.am–ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ՔՕ 258֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այս պահին գործով ներգրավված անձ չկա։ Ըստ Shamshyan.com–ի՝ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին հայտնաբերել են հունվարի 8–ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին ու քաշքշուկ հրահրողներին: Արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքների շնորհիվ նշված արարքի համար կասկածվող Եղվարդի բնակիչ 40-ամյա Գոռ Հ.-ն ինքնակամ ներկայացել է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի 23-ամյա Մերուժան Ո.-ն ներկայումս գտնվում է փախուստի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ