News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հունվարի 9-ին, ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ-ում ծառայությունն ավարտող ավագ եղբայրներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու եւ իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու էին եկել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւորականներ:

Շնորհավորելով օրվա հերոսներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, նորակոչիկների արագ հարմարման եւ լիարժեք զինվորականներ դառնալու համար, հանգամանք, որը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու կարեւոր նախապայմաններից է:

Միջոցառման ավարտին, բանակի հրամանատարն ու բոլոր ներկաները շփվել են նորակոչիկների հետ, հետաքրքրվել ծառայության առաջին տպավորություններով եւ առկա խնդիրներով: Կարեն Աբրահամյանը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր, որից հետո ներկա գտնվել նաեւ ծառայության հետագա վայրերի ընտրության նպատակով կազմակերպված վիճակահանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Թողնում եմ Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը. Մասիս Մայիլյան
Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում...
Ամենաշատ