News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչեւ զորակոչի ավարտը, «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:

Ռազմական ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռազմական ոստիկանները հետեւելու են նաեւ օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ