News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելցի նախկին նախարար Հոնեն Սեհեվը չորեքշաբթի դատապարտվել է Իրանի օգտին լրտեսության համար, հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Jerusalem Post-ին:

Ինչպես պարբերականն է գրում, Սեհեվի փաստաբանները եւ մեղադրող կողմը կարողացան համաձայնության գալ՝ մեղքն ընդունելու հարցով, ինչի համար նախկին նախարարը պետք է դատապարտվի 11 տարվա ազատազրկման:

Սեհեվը, որը Կառավարությունում էր աշխատել 1990-ականներին, ձերբակալվել էր 2018թ․ հունիսին՝ Իրանի դեմ լրտեսության կասկածանքով: Հատուկ ծառայություններին հաջողվեց ձերբակալել նախկին նախարարին, երբ նա Նիգերիայից Հասարակածային Գվինեա էր թռչում, իսկ վերջինս  հրաժարվեց նրան թույլ տալ անցնել՝ հանցավոր անցյալի պատճառով, եւ վերադարձրեց հայրենիք՝ իսրայելական ոստիկանության ձերբակալման թույլտվության հիման վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակահետախուզության աշխատակիցների խոսքերով, վերջերս Նիգերիայում բնակվող Սեհեվը համագործակցել է Իրանի հետախուզության հետ՝ 2012 թվականից սկսած՝ նրան մատակարարելով Իսրայելի վերաբերյալ տարբեր տեղեկություններ, որոնք նա ձեռք է բերել իր հին կապերի միջոցով:

Հոնեն Սեհեվը Քնեսետի պատգամավոր էր 1992-1996 թվականներին: Մեկ ու կես տարվա ընթացքում՝ 1995թ. հունվարից մինչեւ 1996թ. հունիսը, նա համատեղում էր Էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախարարի աշխատանքը խորհրդարանական գործունեության հետ: 2005 թվականին Սեհեվին դատապարտեցին Նիդեռլանդներից թմրամիջոցների մաքսանենգության եւ դիվանագիտական ​​անձնագիր կեղծելու համար, սակայն 2007թ-ին նրան արդեն ազատ էին արձակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ