News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ռուսաստան սպասվում է մոտ ապագայում, սակայն դրա հստակ ժամկետները դեռ չեն որոշվել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС- ը:

«Մենք բավականին մոտ, եթե ոչ ամենամոտ ժամանակահատվածում սպասում եւ պատրաստում ենք նման այց: Դրա հետ մեկտեղ, մինչ օրս դեռեւս որեւէ ժամկետ չի սահմանվել»,-ասել է նա:

Ավելի վաղ Անատոլիական գործակալությունը հաղորդել էր, որ Էրդողանը մտադիր է արդեն հունվարին այցելել ՌԴ: Այդ լրատվամիջոցի տվյալներով, առաջնորդները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակը եւ Մոսկվայից S-400 զենիթային հրթիռային համակարգերի գնման մասին պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ