News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում փորձաշրջան անցնող ուսանողուհիները էկզոտիկ մոլորակների որոնման Kepler աստղադիտակից ստացվող տեղեկատվության շնորհիվ  հայտնաբերել են նոր հազվագյուտ մոլորակ: Ինչպես հաղորդել են ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (NASA), այս մոլորակի վրա պայմանները կարող են հարմար լինել  կյանքի համար, հաղորդում է ТАСС-ը:

K2-288Bb մոլորակը գտնվում է Երկրից 226 լուսային տարի հեռավորության վրա, Ցուլի համաստեղությունում: Այն գտնվում է K2-288 կրկնակի աստղային համակարգում՝ բաղկացած երկու սառը կարմիր թզուկներից, որոնք իրարից գտնվում են մոտավորապես 8,2 միլիարդ կմ հեռավորության վրա, մոտավորապես, ինչպես Արեւից մինչեւ Սատուրն: Մի աստղը երկու անգամ ավելի փոքր  եւ թեթեւ է Արեւից, իսկ երկրորդի զանգվածը եւ չափը արեւի միայն մեկ երրորդն է կազմում: Այս փոքր աստղի ուղեծրում էլ հայտնաբերվել է այդ էկզոմոլորակը:

K2-288Bb-ի վրա մեկ տարին տեւում է ընդամենը 31.3 օր, իսկ նրա երկնքում միանգամից երկու «արեւ»-ներ են բարձրանում` կարմիր եւ խամրած: Մոլորակի չափը գրեթե կրկնակի մեծ է Երկրի չափից, սակայն գիտնականները դեռեւս չեն կարող ասել՝ արդյոք այն երկրային խմբի մոլորակ է՝ խիտ մակերեւույթով, թե՞ Նեպտունի նման գազային հսկա: Բայց ամենակարեւորն այն է, որ K2-288Bb-ը գտնվում է իր աստղի այսպես կոչված բնակելի գոտում, այսինքն, այնտեղ հնարավոր է լինի հեղուկ վիճակում ջուր եւ կյանք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ