News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Գազպրոմը» կարող է Հայաստանում ներդրումները կրճատել. ռուս փորձագետներ

«Գազպրոմի» եւ Հայաստանի իշխանությունների միջեւ նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մարժայի կրճատմանը, սակայն ճգնաժամային չեն դառնա: Այս եզրակացության է  եկել «Ռայֆֆայզենբանկից» Անդրեյ Պիլիշչուկը, գրում է «Կոմերսանտը»:
«ՖՆԷԲ»-ից Ալեքսեյ Գրիվաչը կարծում է, որ մասնակի չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմը» ենթակառուցվածքի զարգացման նպատակով ներդրումների ապահովման համար տրամադրում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Այն պայմաններում, երբ նոր իշխանությունները «Գազպրոմի» դուստր ձեռնարկության նկատմամբ կտրուկ քայլեր ձեռնարկեցին, տարօրինակ կլիներ  Հայաստանի ներսում ռեսուրսի պահպանմանը սպասել: Սակայն նա հավելում է, որ սա կարող է հետագա բանակցությունների առարկա դառնալ:
«Գազպրոմը» հայ սպառողների գազի միակ մատակարարն է (Երեւանն գազ է ստանում նաեւ Իրանից, բայց այն օգտագործում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության համար, որը մատակարարվում է Թեհրանին): «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է 2013-ին` 2014-2018 թվականներին մինչեւ 2,5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու համար: 2018 թվականի ինն ամիսներին «Գազպրոմ»-ը արտահանել է 1,37 մլրդ խորանարդ մետր:
Լրացուցիչ համաձայնագրի մասին բանակցությունները «Գազպրոմ»-ը ստիպված էր արդեն Հայաստանի նոր իշխանությունների հետ վարել. 2018 թվականի գարնանը երկրում հեղաշրջման արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը:
Դրանից հետո Երեւանի եւ ռուսական պետական կառույցների հետ հարաբերությունները բարդացան: Հուլիսին պետական եկամուտների կոմիտեն հարկային խախտումներ էր բացահայտել մի շարք գազալցակայաններում, այդ թվում, «Գազպրոմ Արմենիա»-ի «Ավտոգազ» դուստր ձեռնարկությունում: Այնուհետեւ հարկային պահանջներ էին ներկայացվել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ դուստր ձեռնարկությանը եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
Գազի ընկերությունում հերքել էին մեղադրանքները եւ հայտարարել, որ երկու տարվա ընթացքում այն տարեկան 27,6 մլն դոլարի վնաս է կրում: Կառավարությունը 2019 թվականից պնդում է գազի գինը նվազեցնելու մասին: Արդյունքում, կողմերը համաձայնել են, որ գազի արժեքը կավելանա, բայց ներքին շուկայի սակագները՝ ոչ (290 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար):

 «Գազպրոմ»-ում չեն մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ինչպես հունվարի 7-ին «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել Մհեր Գրիգորյանը, կառավարությունը եւ «Գազպրոմ Արմենիան» հունվարի 8-ին կսկսեն հայ սպառողների համար գազի գնի քննարկումը: Նրա խոսքերով, մինչեւ հստակ որոշում չկայացվի, գազաբաշխիչ ընկերությունը չի դիմի Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սակագնների վերանայման խնդրանքով. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա... Ընկերության ավելի արդյունավետ գործունեությունը եւ ավելորդ ծախսերի կրճատումը նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շահերից է բխում: Ավելին, այդ պատրաստակամությունն արտահայտվել է»: Պաշտոնյան նշել է, որ քննարկումները կարող են ձգվել մի քանի ամիս:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի  մամուլի խոսնակ Արման Եղոյանը պարզաբանել է ТАСС-ին, որ «պետության կողմից ​​սուբսիդիաների մասին խոսք չկա»: Այն, որ սակագները կմնան նույն մակարդակի՝ «ներքին կարգավորումների շնորհիվ», ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա հավաստիացրել է, որ սակագնի պահպանումը չի հանգեցնի պարտքերի կուտակման եւ հայկական ակտիվների ռուսական կողմից զիջումների անհրաժեշտության: Միեւնույն ժամանակ Հայաստանը կշարունակի գազի գնման շուրջ բանակցություններն Իրանի հետ:

 «Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացավ պայմանավորվել Հայաստանի նոր իշխանությունների հետ 2019 թվականից երկրի համար գազի գինը 10% -ով բարձրացնելու շուրջ, մինչեւ 165 դոլար՝ 1000 խմ-ի համար: Ի դեպ, պայմանագիրը ֆորմալ է դիտվում․ գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն Երեւանը ներքին սակագները բարձրացնելուն պատրաստ չէ: Փորձագետների կարծիքով`«Գազպրոմը» փաստացի կարող է չեղյալ հայտարարել ներքին զեղչը, որի շնորհիվ իր դուստր ձեռնարկությունը ներդրումներ է կատարել երկրի ենթակառուցվածքում:

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին հապճեպ կարգով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից (երկրի գազաբաշխիչ կազմակերպություն, 100 տոկոսը պատկանում է  «Գազպրոմ»-ին) գազի մատակարարման վերաբերյալ լրացուցիչ պայմանագիր են կնքել: Հայաստանի համար Վրաստանի հետ սահմանի վրա գազի գինը 2019 թվականից ի վեր աճել է 10%-ով, մինչեւ165 ր դոլար՝ 1000 խորանարդ մետրին: 2016 թ.-ի պայմանագրով գինն իջել էր  165 դոլարից մինչեւ 150 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը. ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները ՌԴ քայլերի վերաբերյալ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը...
Պեսկով. Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել հարաբերությունները նրա հետ
Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն ​​պետությունների հետ, որոնց...
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ...
Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան, բայց իրավիճակը տարօրինակ է. Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով...
Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ
Պուտինի եւ Փաշինյանի շփման պլաններ չկան...
«Վերին Լարս» անցակետի փակումը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների դադարեցում. Աղաջանյան
«Վերին Լարսը» միայն անցակետ չէ...
Ամենաշատ