News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Դավթաշենի 4-րդ թաղամասում ընկած սյունը չի պատկանում Ucom-ին: Այս մասին հայտնում են ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը գրել էր, թե «Յուքոմ» ընկերությանը պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Այսօր բոլորիդ կողմից տեղեկատվություն է տարածվել, թե հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել եւ ընկել են։

Տեղեկացնենք, որ Ucom ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո, երբ բաժանորդներից մեկն առավոտյան 06։00-ին ահազանգել է այդ խնդրով։ Սովորաբար նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ստանում ենք ԱԻՆ մեր գործընկերներից։

Մեր աշխատակիցները ճշտել են, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը։ Այն մեր գործընկեր օպերատորներից մեկինն է։

Խնդրում ենք շտկել տարածվող տեղեկատվությունը եւ Ucom ընկերությանը չվերագրել այն, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Բոլորին բարի աշխատանքային օր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ