News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չարամիտները, որոնք հնարավոր է մոտ 10 շաբաթ առաջ առեւանգել են Նորվեգիայում ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Թոմ Հագենի կնոջը, փրկագին են պահանջել եւ սպառնացել, հաղորդում է VG պարբերականը` վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, հաղորդում է РИА Новости-ն։

Նորվեգացի միլիոնատիրոջ կինը՝ 68-ամյա Աննե-Էլիզաբեթ Ֆալկեվիկ-Հագենը, հոկտեմբերի 31-ին անհետացել է Լյորենսկուգի իր տնից: Ըստ VG-ի, այժմ հնարավոր գողերը պահանջել են 9 մլն եվրոյի փրկագին՝ կրիպտոտարադրամով: «68-ամյա կնոջ անհետացումից հետո մոտ 85.9 մլն կրոնին համարժեք գումարի վճարման պահանջը թույլ է տալիս ոստիկանությանը ենթադել, որ խոսքը հանուն փրկագնի առեւանգման մասին է»,-նշում է պարբերականը:

 «Առաջադրվել է փրկագնի պահանջ: Ոստիկանությունը խորհուրդ է տվել ընտանիքին չկատարել այդ պահանջները»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է ոստիկանության ներկայացուցիչ Թոմի Բրյոշկեն, որի խոսքերը մեջբերել է պարբերականը: Ոստիկանության ներկայացուցիչը չի հերքել չարամիտների պահանջած գումարի մասին տեղեկությունները:

Տեղեկացվում է, որ հենց սկզբից ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել կնոջը փնտրելու համար՝ առավելագույն գաղտնիության պայմաններում, սակայն գործի հանգամանքերի մասին միայն այժմ հայտնի դարձավ, քանի որ հափշտակման մասին լուրը հրապարակելը վտանգ էր սպառնում կնոջ կյանքին եւ առողջությանը։

Ինչպես գրում է թերթը, 10 շաբաթվա ընթացքում կնոջ մասին լուրեր չեն եղել: Մինչ այդ որոնումը իրականացվել է ոչ միայն ոստիկանության կողմից, այլեւ քրեական ոստիկանության, Եվրոպոլի եւ Ինտերպոլի կողմից: Միլիոնատիրոջ առեւանգված կնոջ մասին տեղեկատվությանը շատ լրատվամիջոցներ էին տիրապետում, պնդում է պարբերականը, սակայն ոստիկանության պահանջով, մամուլը չի ​​հրապարակել այդ տեղեկությունները:

Այժմ, թերթը հայտնում է, որ երեք երեխաների մայրը եւ տատիկն անհետացել է սեփական տանից, որտեղ չեն հայտնաբերվել կոտրելու հետքեր, եւ չի եղել տեսահսկում: Ըստ թերթի, ոստիկանությունը կարծում է, որ կինը կարող էր առեւանգվել լոգարանից: Պարբերականը նաեւ հաղորդում է, որ տանն իբր հայտնաբերվել է կոտրած նորվեգերենով գրություն, որտեղ նախազգուշացվում էր, որ կնոջ բարեկամները չդիմեն ոստիկանություն:

Թերթը նաեւ պնդում է, որ առեւանգողները պահանջել են փրկագին՝ Монеро կրիպտոտարադրամով`գործարքը թաքցնելու նպատակով․ դրամական միջոցների նման փոխանցման դեպքում հնարավոր չէ հայտնաբերել հասցեատիրոջը եւ գումարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ