News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակն ավելի շատ է բարելավվել, քան «հիբրիդային երկրների» խմբում ընդգրկված որեւէ այլ երկրում: Այս մասին են վկայում The Economist Intelligence Unit-ում հրապարակված Ժողովրդավարության ամենամյա համաթվի արդյունքները:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարության տեսանկյունից տեսանելի բարելավումներ են գրանցվել: Հայաստանը ստացել է 4,79 միավոր՝ 2017 թվականի 4,11 միավորի համեմատությամբ եւ 111-րդ տեղից բարձրացել է 103-րդ:

Զեկույցի համաձայն՝ 2018 թվականին աշխարհում ժողովրդավարության մակարդակն ընդհանուր առմամբ 3 տարում առաջին անգամ կայուն է մնացել: Սակայն Երկրի բնակչության միայն 4,5 տոկոսն է բնակվում «լիակատար ժողովրդավարությամբ» երկրներում:

Հարեւան երկրները՝ Վրաստանը (89) եւ Թուրքիան (110) նույնպես մտել են նույն «հիբրիդային երկրների» խմբում, մինչդեռ Ադրբեջանը (149), Իրանը (150), ինչպես նաեւ Ռուսաստանը (144) նշվում են «ավտորիտար երկրների» շարքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ