News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշման համաձայն՝ նախագահն անձեռմխելի է միայն այն դեպքում, եթե գործել է իր լիազորությունների շրջանակներում, դուրս չի եկել իր լիազորությունների շրջանակից եւ դրանք չի օգտագործել իր անձնական նպատակների համար: Այս մասին այսօր՝ հունվարի 9–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով երկրորդն նախագահի անձեռնմխռլիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը։

Ալումյանի խոսքով, Վճռաբեկ դատարանը նախագահի անձեռնմխելիության հարցը այնպես է մեկնաբանել, որ ստացվում է, թե ՀՀ նախագահի անձեռնմխելիությունը ոչ մի ձեւով չի տարբերվում ցանկացած այլ պաշտոնյանի անձեռնմխելիությունից:

«Եթե պետական պաշտոնյան դուրս չի եկել իր լիազորություններից եւ իր լիազորությունները չի օգտագործել անձնական նպատակներով, ապա նա բոլոր դեպքերով անձեռնմխելի է՝ լինի Հանրապետության նախագահ, թե կադաստրի աշխատող։ Այսինքն անձին չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության, եթե նա ի պաշտոնե իր լիազորություններից դուրս չի եկել։ Այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում նախագահի անձեռնմխելիության շեմը մնացած բոլոր  պաշտոնյաների անձեռնմխելիությունից»,–ասաց նա։

Ալումյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը սահմանադրության մեկնաբանության խնդիր է։

 «Հիմա ցանկացած դատարան կալանքի հարց քննելիս չի կարող որոշել որ Քոչարյանը դուրս եկել իր լիազորությունների սահմաններից: Ակդպիսի ձեւակերպումը անմեղության կանխավարկածի խախտում է»,–ասաց նա։

Հարցին, իսկ եթե դատարանը համարում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվի, Ալումյանը պատասխանեց, որ հիմնավոր կասկածի առկայությունը անձին անձեռնմխելիությունից չի զրկում:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը 2018թ. նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: Դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաեւ տեղեկացրել էր, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ