News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

95 տարի առաջ Թբիլիսիում ծնվեց հանճարեղ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:

Նա ռեժիսոր էր եւ սցենարիստ, դերասան եւ նկարիչ, քանդակագործ եւ երգահան, դերձակ եւ գրիմարար, էպիստոլյար եւ խորեոգրաֆ: Նա մեծ միստիֆիկատոր էր եւ ոչ միայն արվեստում: Փարաջանովը սեփական կյանքի միֆեր էր ստեղծում: Նա հայտնի էր արտառոց արարքներով, խաղարկումներով եւ սկանդալներով:

Բայց նա նախեւառաջ, ինչպես նշեց ուկրաինացի կինոքննադատը, «վտանգավոր ազատ մարդ էր»:

Վրաստանում ծնված եւ ռուսական բանտում ուկրաինական ազգայնականության համար կալանավորված Փարաջանովի ծննդյան օրը ներկայացնում ենք նրա խոսքերից մի քանիսը եւ կյանքից որոշ փաստեր:

Մի անգամ իր ծննդյան օրը ռեժիսորը քայլում էր Կիեւի փողոցներով եւ բոլոր հանդիպած ծանոթներին իր տուն էր հրավիրում: Նրանք էլ եկան՝ մոտ 100 մարդ: Իհարկե, բնակարանում բնոլորը չտեղավորվեցին, բայց հոբելյարն իր ոճով գտավ հնարը: Նա ամբողջ շենքի սանդուղքին՝ առաջինից մինչեւ հինգերորդ հարկ, գորգեր փռեց եւ հյուրերին տեղավորեց այնտեղ: Ծանոթներին նաեւ հին սեղանի պարագաներ եւ բյուրեղապակյա բաժակներ տվեց (Փարաջանովի հայրը Թիֆլիսի մեծահարուստ հնահավաքներից էր):

Այդպես էլ ծնունդն անցավ. հոբելյարը վերելակով բարձրանում էր հարկերի միջեւ կենացներ ասում, իսկ հյուրերը՝ աստիճաններին նստած, խմում էին նրա առողջության համար:

Ուսանողական տարիներին Փարաջանովը ամուսնացել էր Նիգյար անունով թաթար աղջկա հետ (բայց ծնունդով Մոլդովայից):

Աղջիկն ամուսնացել էր առանց հարազատներին տեղյակ պահելու, իսկ երբ նրանք իմացել էին հարսանիքի մասին, սովորույթի համաձայն՝ Փարաջանովից մեծ գլխագին էին պահանջել:

Ուսանողը դիմել էր հոր օգնությանը՝ աղաչել անհրաժեշտ գումարը տրամադրել, բայց նա մերժել էր: Պատճառն այն էր, որ որդին չէր ցանկացել շարունակել ընտանեկան գործը եւ հնավաքության փոխարեն նախընտրել էր կինեմատոգրաֆիան: Այդ ժամանակ ընտանիքը Նիգյարին հրամայեց թողնել ամուսնուն եւ հայրենիք վերադառնալ: Աղջիկը հրաժարվեց: Եվ նրա հարազատները ընտանիքը խայտառակած Նիգյարին նետեցին էլեկտարական գնացքի տակ. այդպես մահացավ Փարաջանովի առաջին կինը:

Բանտում անցկացրած տարիներին արտիստը չէր դադարում ինչ-որ բան ստեղծել: Մի օր՝ Մարտի 8-ին, նա Լիլիա Բրիկին (նա այդ ժամանակ 80-ին մոտ էր) ծաղկեփունջ էր ուղարկել, որը ստեղծել էր փշալալերից եւ իր գուլպաներից:

Բրիկը փունջը դրել էր ծաղկամանի մեջ, որը նրան նվիրել էր Մայակովսկին, չնայած նման ականկնալը բոլորովին ծաղկային բույր չուներ:

Ի դեպ, նրան բանտից ազատելու հարցում օգնել է հենց Լիլիա Բրիկը. նա օգտագործել էր Ֆրանսիայում իր ունեցած կապերը:

Երբեմն բանտի բակում ստեղծարարը նաեւ ինչ-որ մեկի կողմից նետված իսկական ծաղիկներ էր գտնում. Դրանցից նա հերբարիումներ էր պատրաստում եւ իր ընկերներին ուղարկում: Իսկ կաթի շշերի խցաններից արտիստը «Փարաջանովի թալեր էր հատել»:

Այդ նպատակով նա հորինել էր մեխով փայլաթիթեղը փորագրելու մեթոդը եւ դրանց վրա Պուշկինի, Գոգոլի եւ Պետրոս Առաջինի պատկերներ էր նկարում: Ասում են՝ անգամ դրանցից մի քանիսը հոգեբուժական փորձաքննության են ուղարկել, բայց բանտ ուղարկված պատասխանը կարճ էր՝  «Չափազանց տաղանդավոր է»:

Տարիներ անց թալերը հայտնվել էր Ֆեդերիկո Ֆելինիի մոտ. հանճարեղ իտալացին գնահատել էր Փարաջանովի հնարամտությունը եւ մեդալիոնից արծաթե մեդալ էր ձուլել:

Դրանով պարգեւատրում են Ռիմինիի փառատոնի հաղթողներին:

Սերգեյ Փարաջանովը եւ Վլադիմիր Վիսոցկին ընկերներ էին: Մի անգամ երգիչն այցելել է ընկերոջը, եւ նա Վիսոցկու պարանոցին տեսել է հաստ արծաթե շղթայով «նիկոլաեւյան» ռուբլի: Նման անպաճույճ զարդը տեսնելով՝ Փարաջանովը թեւերն է տարածել եւ ուղղվել դեպի իր բուֆետ: Այնտեղից հանել է ձեռքի աշխատանքի գեղեցիկ աստղ, որը զարդարված էր մալաքիտով եւ ադամանդներով: «Արդեն չեմ էլ հիշում, թե սա որտեղից է մոտս հայտնվել, բայց կարծում եմ, որ այս աստղն իր արժանի տեղը գտավ»,- ասել է Փարաջանովը եւ թանկարժեք զարդը կախել Վիսոցկու պարանոցին՝ հին ռուբլու փոխարեն: Պարզվել է, որ այս աստղը Օսմանյան կայսրության բարձրագույն պարգեւներից էր:
«Ամբողջ կյանքում ինձ առաջ է մղում նախանձը: Ես նախանձում էի գեղեցիկներին եւ գրավիչ դարձա, նախանձում էի խելացիներին եւ անկանխատեսելի դարձա»

«Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է»

«Ժամանակը մեծահոգի է ու արդարացի. այն մաքրում է հիշողությունը, դատապարտվածներին ազատում զրպարտություններից ու վիրավորանքներից, հարություն է տալիս մոռացվածներին, դատում անարդարներին»

«Ես քիչ եմ նկարահանել: Իմ պահարանում 23 չիրականացված սցենար կա: Ինձ համար դժվար է: Բայց ոչինչ: Մենք մեր մահով կտանենք մեր մի մասնիկը, եւ դա գաղտնիքի կփոխակերպվի»

«Ինձ պետք է առգրավեին, եւ դա տեղի ունեցավ» (կալանավորվելու մասին է)

«Ես քեզ ասելու բան չունեմ. միայն մեկ բան՝ եթե վատ զգաս, գորգին հպվիր, նրա մեջ այնքան ջերմություն կա: Դա ես եմ» (որդուն է ասել)

«Ես հասկացել եմ, եւ սա ամենասարսափելին է… Ես հարավն ու արեւելքն եմ: Կեղտոտ եւ մաքուր»

«Ինչպես է հնարավոր 20-րդ դարում հորդա պատկերացնել, անուղեղների ցեղ, կյանքի համար վտանգավոր, տգետ, գիշատիչ մարդկանց: Օրինակ՝ եթե շարժ ես նկարում կամ քայլվածք ցույց տալիս, կարող են աղյուսով ծեծել, քանի որ կարծում են, որ «ծաղրի» առարկա ես սարքել»
«Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ բան սիրել: Մարդկանց եմ շատ սիրել եւ նրանց շատ պարտական եմ: Գորշության հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձեւ գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը»:

«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»

«Ես ծաղիկներ նկարող խելագար ծերուկ եմ» 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ