News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» քաղաքացիներին կոչ են անում դատարկել իրենց բանկային հաշիվները եւ սկսել զանգվածային պայքար ֆրանսիական բանկերի դեմ, հաղորդում է AP-ը:

Հերթական բողոքի գործողությունների նախաշեմին, որոնք տեղի կունենան այս հանգստյան օրերին Փարիզում եւ ամբողջ Ֆրանսիայում, «դեղին բաճկոնները»  սոցիալական ցանցերի միջոցով կոչ են անում բանկերում գտնվող փողերի զանգվածային դուրսբերման:

Բողոքարարները հույս ունեն, որ այս քայլը ստիպելու է կառավարությանը ուշադրություն դարձնել իրենց պահանջներին, մասնավորապես, ժողովրդական քվեարկության միջոցով ավելի ուղիղ ժողովրդավարության անցնելու իրենց կոչին, ինչը թույլ կտա քաղաքացիներին առաջարկել նոր օրենքներ:

Ակտիվիստ Մաքսիմ Նիկոլը դա անվանել է «հարկահավաքողների հանրաքվե»: «Մենք պատրաստվում ենք վերադարձնել մեր հացը ... Դուք վաստակում ենք մեր խմորից, եւ մենք մինչեւ կոկորդը կուշտ ենք», -ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ