News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը չի հրաժարվի իր աէրոկոսմիկական ծրագրից՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացմանը, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը` հավելելով, որ գոյություն չունի նման ծրագիրն արգելող միջազգային օրենք:

Զարիֆը, ով գտնվում է Նյու Դելիում՝ երկկողմ այցով, նաեւ նշել է, որ իրանական միջուկային համաձայնագիրը Թեհրանի միակ տարբերակը չէ:

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Իրանին երեք տիեզերական հրթիռների ծրագրված արձակման դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, քանի որ դրանցում օգտագործվում է բալիստիկ հրթիռների տեխնոլոգիան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ