News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple ընկերությունը պահանջարկի նվազման պատճառով (հատկապես Չինաստանում) ժամանակավորապես կրճատում է iPhone-ի արտադրությունը։ Հունվար-մարտ ամիսների համար արտադրողին պատվիրել են 10 տոկոսով ավելի պակաս սարքեր, քան ակնկալվում էր։ Այս մասին հայտնում է Nikkei Asian Review թերթը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։

Կրճատման կենթարկվեն XS, XS Max եւ XR մոդելները։ Apple-ը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել այս տեղեկատվությանը՝ հայտնում է DW-ն։

Apple-ը դժվարությունների է հանդիպում իր արտադրանքն իրացնելու հարցում։ Հատկապես Չինաստանում ԱՄՆ-ի հետ առեւտրային հակամարտության պատճառով ավելի ու ավելի շատ չինացիներ են հրաժարվում նորագույն եւ, հետեւաբար, ամենաթանկարժեք iPhone-ներից։

Շուկաների ուսումնասիրման Canalys ինստիտուտի գնահատականներով՝ 2018թ․ Չինաստանին սմարթֆոնների մատակարարումը կրճատվել է 12 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ