News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիան ու Լեհաստանը պետք է միավորեն ուժերը, որպեսզի փոխեն Եվրոպան։ Այս մասին հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Վարշավայում Լեհաստանի ներքին գործերի նախարար Յոախիմ Բրուդզինսկիի հետ մամուլի ասուլիսին, փոխանցում է AP-ն։

«Լեհաստանն ու Իտալիան Եվրոպայի նոր գարնան, եվրոպական արժեքների վերածննդի մաս կդառնան»,-ասել է նա։

Հանդիպումը նախաձեռնել է Բրուդզինսկին, ով նշել է, որ Սալվինիի հետ քննարկել են ներգաղթի եւ ԵՄ սահմանների անվտանգության հարցերը։

Սալվինին հավելել է, որ իրենք խոսել են նոր մայրցամաքի կառուցման գործում Լեհաստանի ու Իտալիայի համագործակցության մասին։

Սալվինին նաեւ հանդիպել է Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հետ, որպեսզի նրա հետ քննարկի եվրոսկեպտիկների նոր միության հարցը։

Իտալական  հականերգաղթային լիգան գլխավորող Սալվինին բազմիցս քննադատել է ԵՄ-ին ու հայտարարում է, որ մայիսյան ընտրությունները Եվրոպական խորհրդարանում կարեւոր նշանակություն կունենան բարեփոխական դաշինքի ստեղծման գործում, որն էլ բրյուսելյան ինստիտուտները ներսից կվերաձեւի։

Լեհաստանի կառավարությունը, որը ղեկավարում է «Օրենք եւ արդարադատություն» կուսակցությունը, նույնպես պահանջել է ԵՄ-ից անդամ երկրներին ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրել եւ ավելի քիչ միջամտել նրանց ներքին գործերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ