News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանը կվերանայի հետախուզության եւ անվտանգության ոլորտում եվրոպական երկրների հետ իր համագործակցությունն այն բանից հետո, երբ ԵՄ-ն որոշեց պատժամիջոցներ սահմանել որոշ իրանցիների դեմ։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։

Աղբյուրն ընդգծել է, որ մոտ ժամանակներս Թեհրանն այդ հարցում կարեւոր որոշումներ կընդունի։

Այն բանից հետո, երբ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշում ընդունեց «վեց դեսպաններ եւ եվրոպական երկրների գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվեցին ԱԳՆ»՝ հայտնել է աղբյուրը, ըստ որի դիվանագետները փորձել են արդարացնել ԵՄ-ի միջոցառումները, սակայն քանի որ նրանց պատասխանները եղել են «անտեղի» եւ չհիմնավորված, նրանք բախվել են իրանական կողմի կտրուկ արձագանքի հետ, եւ հանդիպումն ավարտվել է 10 րոպեի ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ