News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Քրայսլեր-բիլդինգ հանրահայտ շենքի սեփականատերերը մտադիր են վաճառել այն՝ գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով NYC Capital Markets Group ընկերության նախագահ Դարսի Սթեյքոմին։

Շենքի 90 տոկոսը պատկանում է Աբու Դաբիի պետական Abu Dhabi Investment Council հիմնադրամին, որը 2008թ․ ֆինանսական ճգնաժամից ոչ շատ առաջ այդ մասնաբաժնի համար 800 մլն դոլար է վճարել։ Մնացած մասը պատկանում է անշարժ գույքի Tishman Speyer Properties հիմնադրամին։ Գործարքի կազմակերպման համար նրանք ընտրել են CBRE Group Inc․ ընկերությունը՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

Արթ-դեկո ոճով երկնաքերը, որի բարձրությունը 320 մետր է, կառուցվել է 1930 թվին՝ 42-րդ ու Լեքսինգթոն փողոցների խաչմերուկում, եւ այդ ժամանակվանից համարվում է Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը։ Մինչեւ 1953թ․ այստեղ տեղակայված էր Chrysler Corp.-ի գլխավոր գրասենյակը, այնուհետեւ շենքը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։

Փորձագետները նշում են մի քանի խնդիրներ, որոնց հետ կբախվեն շենքի նոր տերերը, եւ որոնք կարող են ազդել գնի վրա։ Մասնավորապես, երկնաքերի հնացած ենթակառուցվածքը դրա վերանորոգումը շատ թանկացնում է։ Բացի այդ, աճում է հողի վարձը, որի վրա գտնվում է շենքը։ 2017թ․ վարձը 7,75 մլն դոլար էր, իսկ 2018-ին՝ 32,5 մլն դոլար։ Մինչեւ 2028թ․ այն կհասնի 41 մլն դոլարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ