News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատերազմ է հայտարարել պլաստիկ տոպրակներին՝ հայտնում է Anadolu-ն։

«Պլաստիկ տոպրակները 500, 750, 1000 տարվա ընթացքում չեն կարող քայքայվել հողում։ Մենք նրանց պատերազմ ենք հայտարարում»,- ասել է պետության ղեկավարը։ Էրդողանի խոսքերով՝ մանկության տարիներին ծնողները կանեփից գնումների պայուսակ էին պատրաստում, որոնք բազմաթիվ գործածության համար էին։

Էրդողանն ասել է, որ «բարեկամ ձեւացող թշնամիների պատճառով» կանեփ Թուրքիայում այլեւս չի աճում, եւ այն ներկրվում է։ Նախագահը հույս է հայտնել, որ երկրի գյուղատնտեսության նախարարությունը քայլեր կձեռնարկի կանեփի արտադրությունը վերականգնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ