News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։ Նրանցից 40-ամյա Գոռը պատմել է միջադեպի մանրամասները։  Հիշեցնենք, երեկ դեպի հավաքակայան ընթացող ավտոբուսը շրջափակել էին քաղաքացիական մեքենաներ, մի խումբ երիտասարդներ հարվածել էին ավտոբուսին, լցվել էին ներս, հարվածել նորակոչիկներին ուղեկցող տեսուչին դեմքին, հայհոյել էին նրան, քաշքշել վարորդի հագուստից՝ ստիպողաբար դուրս բերելով խցիկից։ 

Ռուսաստանի Օմսկի մարզում ձերբակալվել է Նարեկ Գուրուրյանը․ նա կասկածվում է հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանության եւ սպանության համար։ Այս գործով 5 ազգությունների 11 մարդ է ձերբակալվել եւ  կալանավորվել:  Ընդ որում 11-ից միայն երկուսն են Հայաստանի քաղաքացի․ NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ղազախստանում Հայաստանի դեսպանը՝ ընդգծելով, որ նման բազմազանությունն ինքնին բացառում է միջէթնիկական պատճառը: Ըստ նրա՝ սպանությանը հաջորդած ինքնաբուխ ելույթները զգացմունքային բռնկումներ էին, որոնք հանդարտվել են: Իրավիճակը լիովին վերահսկվում է

Դատարանն այսօր վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցի քննությունը ։ Քննիչն ու դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Ըստ նրանց՝ դատավորը Մարտի 1-ի գործերից մեկով ժամանակին ինքնաբացարկ է հայտնել՝ հաշվի առնելով մեղադրյալի հետ իր և ամուսնու՝ դատախազ Բարսեղյանի ենթադրյալ անձնական կապը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 10-ին ։ Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը, որ Սասնա ծռերի գործում ներգրավվել է որպես պաշտպան, այս դատերը համարեց բեմականացում, ասաց՝ դատարանները  շարունակում են մնալ գործադիրի ճնշման ներքո, եւ կատարել պատվերներ նոտարի կարգավիճակով։ Իսկ Քոչարյանը, տիկնոջ կարծիքով, կալանավորվել է ոչ արդար սկզբունքով։ 

Արդեն մի քանի օր լուրեր են շրջանառվում, թե շուտով ազատ է արձակվելու Մհեր Ենոքյանը, որ Հայաստանի ամենաաղմկահարույց գործերից մեկով դատապարտվել է նախ գնդակահարության, ապա ցմահ ազատազրկման։ Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ  ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին։ Արդարադատության նախարարությունից այս լուրը ոչ հերքեցին, ոչ հաստատեցին, NEWS.am-ին ասացին, որ ներման հանձնաժողովի օրակարգի հարցերը, մասնավորապես, որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Ըստ դատավճռի՝ 1996-ին Ենոքյանը ընկերոջ՝ Արամ Հարությունյանի հետ, դաժանորեն սպանել է համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին՝ դիակի դիմաց նրա հորից 20.000 դոլար պահանջելու նպատակով։ Օրեր առաջ սպանվածի հայրը Միխայիլ Աղաջանովը դիմել էր  Հայաստանի նախագահին եւ վարչապետին՝ կոչ անելով ներում չշնորհել Մհեր Ենոքյանին։ «Սա այն դեպքը չէ, որ հայեցողական լիազորությամբ հրեշ մարդասպանը կարող է ներում ստանալ, նա գող կամ խաբեբա չէ, նա հարկ չի թաքցրել, նա իմ միակ որդուն ու մեզ է սպանել և արդեն 22 տարի»,– գրել էր Աղաջանովը։ 

Համացանցում հայտնվել է ՔՊ-ականների ամանորյա խնջույքի տեսանյութը։ Երիտասարդ ՔՊ-ականները շուրջպարի են բռնվել, ընդ որում՝ պարը բավականին աշխույժ է եւ անսովոր, նրանք ցատկոտում են, ծափահարում ու ձեռքերը առաջ պարզած թափահարում։ 

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ, դոլարն այսօր 484 դրամ է , եվրոն՝ 555, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 618 դրամ, ռուսական ռուբլունը՝ 7 ու 24 դրամ: 

Հայստանում հունվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -4-6, վաղը ցերեկը՝ 0+2: 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ