News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էր Ռիադն ուզում է, որ Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի «անբաժանելի մասը» դառնա։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ Ֆալիխը՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան միջուկային էներգիայի արտադրության ծրագրերում մտադիր է սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Նա նշել է, թե Էր Ռիադը ուզում է, որ Վաշինգտոնը դառնա Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի «անբաժանելի մասը», որը ամբողջությամբ պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով։ Ֆալիխը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը միջուկային տեխնոլոգիաների հիմնական մատակարարն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ