News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ վերջին ամիսներին որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ լրացել է Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։

Պողոսյանը նշեց, որ մինչ օրս Վճռաբեկ դատարանից որոշում չեն ստացել։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս հանգել էր հետևության, որ Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի է, ապա  նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Միհրան Պողոսյանը բողոք էր ներկայացրել Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ: 2018թ. օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Պողոսյանի բողոքը։ 15 օր անց փաստաբանն այս հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք էր  ներկայացրել։

 Փաստաբանն իր բողոքում հայտնել էր, որ եթե դատարանները հաստատված են համարում այն փաստը, որ Խաչատուրովին առաջադրված մեղադանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, հետեւաբար չէր կարելի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի համարել։

Պողոսյանը բողոքում վկայակոչել էր նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որտեղ ըստ Պողոսյանի՝ ակնհայտ է դառնում, որ Խաչատուրովի նկատմամբ կալանքի կիրառումը ոչ  իրավաչափ նպատակ է հետապնդել։

Պողոսյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը խուսափում է այդ հարցի վերաբերյալ գնահատական տալուց.

«Ես չեմ զարմանա, որ Վճռաբեկ դատարանը բողոքը քննության չառնի։ Կարծում ենք՝ հերթական անգամ այս գործով  ծածկադմփոց անելու միտում կա, քանի որ ակնհայտ է, որ Խաչատուրովի նկատմամբ կալանքը թույլատրելի ճանաչելու որոշումը ոչ իրավաչափ է եղել»։

Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին 2018թ. հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: Յուրի Խաչատուրովը  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին և օրեր անց վերադարձել Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ