News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը «հաստատակամորեն տրամադրված» է միջոցներ ապահովել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, որպեսզի վերջ դնի անօրինական միգրացիայի հետ կապված, այսպես ասած, հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Նախագահ Թրամփը եւ ես եւ մեր ողջ թիմը հաստատակամորեն որոշել ենք անհողդողդ կանգնել այնքան, մինչեւ Կոնգրեսում դեմոկրատները չնստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ չաշխատեն մեզ հետ, որպեսզի ապահովվի սահմանի անվտանգությունը, կառուցվի պատը, վերջ դրվի այս հումանիտար ճգնաժամին եւ արվի այն, ինչը ճիշտ է ամերկայան ժողովրդի համար»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ