News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել այն բանից հետո, ինչ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Անկարա, որպեսզի քննարկի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ հայտնում է CBS News-ը։

Բոլթոնը հայտարարել էր, թե Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման նախապայմանը կլինի քրդերի պաշտպանությունը։ Էրդողանը դա «լուրջ սխալ» էր անվանել։

Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցները քուրդ զինյալներն են, որոնք մինչ այժմ պայքարում են ԻՊ-ի դեմ, սակայն Թուրքիան նրանց համարում է ահաբեկիչներ եւ մտադիր է ոչնչացնել նրանց։

Միաժամանակ, ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես իրենց խաբված են համարում։ Նրանք ամերիկյան զորքերի դուրսբերումը համարում են «թիկունքից հարված» եւ վախենում են Թուրքիայի հարձակումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ