News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր երկրորդ հանդիպման ընթացքում կգրանցվեն այնպիսի արդյունքներ, որոնց  համաշխարհային հանրությունը հավանություն կտա: ԿԺԴՀ-ի ղեկավարի խոսքերը փոխանցում է «Синьхуа»

Կիմ Չեն Ինն այս հայտարարությունն արել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ:

Հյուսիսային Կորեայի ղեկավարն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն կշարունակի աշխատել թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ:

«Հյուսիսային Կորեան ջանքեր կգործադրի, որպեսզի ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովում այնպիսի արդյունքներ գրանցվեն, որոնք հավանության կարժանանան միջազգային հանրության կողմից», - ավելացրել է ԿԻմ Չեն Ինը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ