News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 10-ի նիստում, հաստատեց ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2019-2026թթ. միջոցառումների ծրագիրը եւ այդ ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը:

Վերոնշյալ իրավական ակտի նպատակն է ապահովել ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:

Հայաստանում ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ աշխատանքները սկսվել են 20-րդ դարի 50-ական թվականներից եւ առավել ակտիվացել են 80-ականների կեսերին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում եւ ոլորտներում` առողջապահություն, արդյունաբերություն, գիտություն եւ կրթություն, գյուղատնտեսություն, երկրաբանություն եւ այլն, ինչի արդյունքում առաջացել են այսպես կոչված «մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ»:

Ռադիոակտիվ թափոնների մյուս տեսակի` միջուկային գործունեության հետեւանքով առաջացած, այսպես կոչված «միջուկային թափոնների» առաջացումը մեկնարկել է Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործմամբ:

2017 թվականի հոկտեմբերի 5-ի հավանության է արժանացել Հայաստանում առաջացած ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը:

Վերոնշյալ իրավական ակտի ընդունմամբ կհամակարգվի ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը: ՀՀ-ում «աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմամբ և ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան արժեքի սահմանմամբ կխթանվի ՀՀ տնտեսության բոլոր բնագավառներում ռադիոակտիվ թափոնների առաջացման ծավալների նվազեցումը, ինչը հանդիսանում է ռազմավարության կարևոր խնդիրներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ