News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր տեղի է ունենալու Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատների բաշխման արարողությունը եւ մեր գործընկերներից երեք այսօր ստանալու են ԱԺ պատգամավորի մանդատ. խոսքը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի եւ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մասին է: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության այս տարվա առաջին նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել կառավարությունում մեր համատեղ աշխատանքի համար եւ հույս  հայտնել, որ ԱԺ-ում նրանք կառավարության աշխատանքի արդյունավետությանը առնվազն նույնքան կնպաստեն եւ կարծում եմ, նրանց արժի ծափահարել համատեղ աշխատանքի կապակցությամբ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ հումորով հավելեց. «Քանի որ մեր գործընկերները կառավարության անդամի կարգավիճակը թողնում են եւ նոր կարգավիճակ են ստանում, դրա համար էլ մեր այսօրվա նիստի օրակարգն այդքան տխուր ու թեթեւ է»:

Տպել
Ամենաշատ