News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք նախընտրական խոստում ենք տվել, որ կառավարության կազմը պետք է փոխվի, նախարարությունների թիվը պետք է կրճատվի. մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության այս տարվա առաջին նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այս պրոցեսի իմաստն ու նպատակն ամենեւին էլ փող խնայելը չէ. «Այստեղ նպատակը շատ ավելի կարեւոր է՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որ կարելի է եւ արժե ձեւակերպել: Այս առումով, մենք իսկապես, մեզ լուրջ աշխատանք է սպասվում: Մենք կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով: Երկու օր առաջ նաեւ ամբողջ կառավարության ֆորմատով եւ դեռ էլի քննարկումներ կունենանք: Իհարկե, մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, որի համար ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Այս ընթացքում մենք իհարկե, կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին եւ կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,-ընդգծեց Փաշինյանը:

«Մենք իհարկե, կգնանք հետեւողական, հաստատում, մտածված քայլերով եւ համոզված եմ, որ արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը եւ պետք է հոգացնեն բոլոր այն մարդկանց, որոնք մտահոգված են ՀՀ-ում պետական կառավարման արդյունավետության խնդիրներով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ