News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իրավապահ մարմինների սահմանափակումների պատճառով գրող Աքրամ Այլիսլին չի կարողացել մասնակցել Վաշինգթոնում իր գրքի շնորհանդեսին:

Turan-ի թղթակցի հետ զրույցում գրողը պարզաբանել է, որ ԱՄՆ-ում անգլերենով հրատարակվել է նրա «Ցտեսություն Այլիս» գիրքը: Այս ժողովածուի մեջ ներառվել են «Եմեն», «Քարե երազներ», «Վիթխարի խցանում» եւ «Ցտեսություն Այլիս» վեպերը:

Գրողը նշել է, որ «Ցտեսություն Այլիս»-ը ոչ ավանդական վեպ է՝ բաղկացած երեք պատմություններից: Այն ադրբեջաներեով եւ ռուսերենով չի տպագրվել եւ առաջին անգամ հրատարակվել է անգլերենով: Հեղինակն այս ստեղծագործությունը  «խոստովանանք» է անվանել:

Վեպը գրված է լիրիկական ոճով եւ փոխանցում է հեղինակի վերջին տարիների հոգեկան ապրումները, ով «Քարե երազներ»-ի հրատարակությունից հետո հալածանքների է ենթարկվել:

Գրողն արդեն 6 տարի է չի կարողանում միջազգային գրական միջոցառումների այցելել, ուր նրան հրավիրում են: Նրան նաեւ արգելված է  բուժվելու նպատակով երկրից հեռանալ:

2,5 տարի առաջ նրա դեմ սկսված քրեական գործն այն մասին, որ նա իբրեւ թե Բաքվի օդանավակայանում ծեծել է սահմանային ծառայության աշխատակցին, դեռ չի ավարտվել:

Աքրամ Այլիսլլի դեմ հետապնդումները նոր չեն եւ սկսվել են «Քարե երազներ» վեպի հրատարակությունից հետո, որում հեղինակը համարձակվել է դրական արտահայտվել հայերի մասին: «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում ստեղծագործության հրապարակումից հետո Այլիսլիին սկեցին հետապնդել, նրան զրկեցին կոչումներից եւ անգամ սպառնում էին  «ականջները կտրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ