News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՊԵԿ-ը իր պաշտոնական կայքէջում ներմուծել է նոր գործիք, որը ավտոմեքենա ներկրողներին հնարավորություն է տալիս առցանց համակարգով պարզել մաքսազերծման կողմնորոշիչ գինը: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝  մաքսային ձեւակերպումները կատարվելու են հաշիվ ապրանքագրերի հիման վրա, պարզապես հաշվիչն օգնելու է քաղաքացիներին կողմնորոշման հարցում.«Որոշակի փոփոխությունների է ենթարկվել մեր մոտեցումը: Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ:  Դրա միջոցով ցանկացած անձ կարող է իր կողմից ներմուծվելիք մեքենայի տեղեկատվությունը մուտքագրելով ստանալ կողմնորոշիչ գին: Մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին համահունչ լինեն կամ հավասար: Եթե բերելու են կասկածելի ինվոյսներով մեքենաներ, պետք է հաշվիչով գան ու մաքսազերծումն իրականացնեն: Եթե կողմնորոշիչ գնից շեղում կա, մենք ինվոյսը վերցնում ենք ու ուսումնասիրում: »:

ՊԵԿ-ը շեղումներ մինչ այժմ չի բացահայտել, կողմնորոշիչ գները մուտքագրված են շուկայանից ցածր, բայց դրանք մի քանի ամիսը մեկ փոփոխվելու են, որպեսզի ապահովվի տեղեկատվության համադրումը:

«Սա արել ենք, որ մարդիկ զերծ մնան ինվոյսներ կեղծելուց: Կան կազմակերպություններ, որոնցով զբաղվում ենք, որոնք օգնում են քաղաքացիներին կեղծել ինվոյսները: Նրանք նույնիսկ ունեն կապեր արտասահմանում »,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ կեղծիքները պարզելու են տարբեր գործիքներով, այդ թվում՝ տարբեր պետություններ հարցումներ կատարելու միջոցով:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ վթարված մեքենայի արժեքն այսուհետ որոշելու է փորձագետը, ով տալու է եզրակացություն, ինչի հիման վրա էլ որոշվելու է գինը: «Նախկինում արել են այսպես՝ 1-ից 30% իջել են: Կարծում ենք, որ փորձագետի ներգրավվումը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ