News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018 թվականի նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհվել էին սիրիացի եւ ռուս զինվորականներ, որոնց թվում էր ՌԴ քաղաքացի, հայ Անդրանիկ Առուստամյանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այն մասին, որ նոյեմբերի սկզբին Սիրիայում կարող էին մահանալ ՌԴ մի քանի քաղաքացիներ, առաջինը հաղորդել էր  «Նովայա գազետան», որն իր աղբյուրներին հղում անելով պատմել էր, որ Սիրիայի քրեական ոստիկանության նախկին շենքում, որը գտնվում է Դամասկոս-Դեր Զոր մայրուղու վրա (ճշգրիտ տեղանքը ճշտվում է), նոյեմբերի 4-ին պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է 11 մարդ»:
Հրատարակոևւթյունը պնդում էր, որ պայթյունի հետեւանքով կարող էր Սիրիական բանակի 5 զինյալ եւ 6 ռուսաստանցի մահանալ, որոնք կապ ունեն այսպես կոչված Վագների մասնավոր ռազմական ընկերության հետ:
ՌԴ ՊՆ-ն եւ ռուսական կոնտինգենտի հրամանատարությունն այս հրապարակումները որեւէ կերպ չէր մեկնաբանում:

Առուստամյանի մահվան փաստը ինչ-որ պատճառով որոշել են չհրապարակայնացնել: Երկրորդ բանակի 21-րդ մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակի կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանի մահվան փաստի տեղեկանքից, որը բրիգադի հրամանատարությունը հանձնել է նրա հարազատներին, հետեւում է, որ Աշ-Շուլեում  ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե նոյեմբերի 4-ին, այլ 2-ին:
«2018 թվականի նոյեմբերի 2-ին՝ 08:12-ին, կրտսեր սերժանտ Ա.Ն. Առուստամյանը Էս-Շալայի անցակետում հատուկ առաջադրանքների գործուղման մեջ էր, ականայի ուղեփակոցը բացելու ժամանակ չի կարողացել պահել այն եւ գցել է, -ասվում է փաստաթղթում,-արդյուքնում ուղեփակոցի ընկնելու հետեւանքով 4 ական է պայթել: Կրտսեր սերժանտ Առուստամյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»:
Թե որքան զինծառայող է  մահացել Աշ-Շուլայում ռուսական ռազմական բազայի անցակետում միանգամից 4 ականների պայթյունի հետեւանքով, Անդրանիկի հարազատները չգիտեն:
Դեպքի վայրից ծառայակիցները նրանց միայն մի քանի լուսանկար են ցույց տվել: Դրանցից մեկում այրված ռազմական «Ուրալի» կմախքն է, որի առաջ էլ Առուստամյանը բացում էր ականային ուղեփակոցը:

Միջադեպի պաշտոնական վարկածում նրանք կասկածում էին։ «Հակատանկային ականը չպետք է պայթի, եթե այն նետեն փոքր բարձրությունից, -ասում է նրա հարազատներից մեկը, ով նախկինում կապ է ունեցել զինված ուժերի հետ: - Այլ բան է, որ այդ գործողության ամբողջ իմաստը ռուսական զենքի գովազդն էր: Այնպես որ, ամենանոր հրթիռները, ինքնաթիռները եւ տանկերն են ուղարկվում Սիրիա, իսկ զինամթերքը, ռումբերը եւ ականները դեռեւս խորհրդային են, որոնցից շատերը պետք է վաղուց արդեն օգտագործված լինեին: Խոտան ռումբը, հավանաբար, կարող էր պայթել նաեւ ընկնելուց»:

Արդեն նոյեմբերի 3-ին սերժանտ Առուստամյանի մարմինը Սիրիայից տեղափոխվել էր Մոսկվա, իսկ հաջորդ օրը՝ Տոցկոյ: Զինծառայողի հուղարկավորությանը եկել էր 21-րդ բրիգադի ամբողջ հրամկազմը։ Քաղաքի զինվորական ճաշարանում հոգեհանգստի ճաշ տրվեց: Հուղարկավորությունն անցել է զինվորական հարգանքի մատուցմամբ եւ օդում ավանդական համազարկով:

 «Չի կարելի ասել, որ զինվորականներն ինչ-որ կերպ թաքցրել են նրա մահը կամ դրանից գաղտնիք սարքել,-ասում է Անդրանիկի եղբայրներից մեկը, - Մեզ մոտ՝ Տոցկում, բոլորը գիտեին, որ նա զոհվել է, եւ հրամանատարությունը դա որեւէ մեկից չի թաքցրել։ Այլ հարց է, որ պաշտպանության նախարարությունը, բնականաբար, փորձում է ավելորդ անգամ կորուստների մասին չհաղորդել, որպեսզի չվախեցնի նոր կամավորներին, որ նրանք, ասենք, ինչպես ես, նոր պայմանագրեր կնքեն եւ մեկնեն Սիրիա»:

Անդրանիկ Առուստամյանը, ստորագրելով Սիրիա երկրորդ գործուղուման պայմանագիրը, ուզում էր գումար վաստակել ոչ միայն նոր տուն գնելու համար, այլեւ հոր բուժման համար, որը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: Իր որդու մահից հետո նրա վիճակը կտրուկ վատթարացել է, նա դադարել է անկողնուց վեր կենալ, գրեթե դադարել է ուտել եւ խոսել: Դեկտեմբերի 12-ին, երբ Մեդվեդկայում հիշատակել են Անդրանիկի մահվան 40-րդ օրը, նրա հոր առողջական վիճակը թույլ չի տվել նրան խոսել լրագրողների հետ: Դեկտեմբերի 16-ին Նիկոլայ Առուստամյանը մահացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ