News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքերը վաճառվում են ինքնարժեքից 2000 դրամ թանկ: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան` օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք եւ համադրությունն անենք համադրելի երեւույթների միջեւ: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռքբերել միայն ՊՕԱԿ-ի ՀԴՄ-ները»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԴՄ-ի  ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ:

Բացի այդ, ըստ ՊԵԿ նախագահի, տրված է հնարավորություն մինչեւ 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել սարքի դիմաց. «Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ryanair-ին «օդի տուրքի» արտոնություն է տրվել․ Տաթեւիկ Ռեւազյան
«ՀՀ կառավարությունը, հարկատուները որեւէ գումար չեն վճարելու Ryanair-ին»,-նշեց նա․․․
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվության նպատակով Հայաստան են ժամանում ԵՄ փորձագետները
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Կոմիտեում նրանց կընդունի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ տեղակալ Արամ Կարախանյանի, գլխավոր քարտուղար Գոհար...
«Էրեբունի-Երեւան» տոնկատարությունների շրջանակում Երեւանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Մետրոպոլիտենը միշտ աշխատել եւ աշխատում է իր կարգախոսի համաձայն՝ «արագ, անվտանգ եւ անխափան...
Խորհրդակցություն՝ Ավինյանի գլխավորությամբ. Քննարկվել են Գառնիի զբոսաշրջային գոտու, Դվինի թանգարանացման հարցեր
Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ…
Ատոմ Ջանջուղազյանը Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է ոլորտային ծրագրերը
Շիվաջի Կշատռապատին իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը եւ եվրապարտատոմսերի թողարկումը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ