News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկաբնակ հայ երգչուհի Շերը թվիթերի էջում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել դադարեցնել «շաթդաունը» եւ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը, գրում է Gazeta-ն:

Սկզբում Շերը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ի՞նչ մարդասիրական ճգնաժամի մասին է նա (Թրամփ) խոսում: Այն մասին, որ նա մայերերի ձեռքից խլում է նորածինների՞ն: Կամ որտեղ նրա աշխատակազմը սպանում է երկու 7 տարեկան երեխաների՞ն... Թրամփն ասում է, որ Մեքսիկան կվճարի պատի համար: Ի՞նչ կասեք տարեկան միլիարդների արժեցող սպասարկման մասին», — գրել է Շերը:

Նա նաեւ դիմել է Փելոսիին՝ կոչ անելով դադարեցնել «շաթդաունը»:

 «Նենսի դու հերոս ես: Տուր Թրամփին այդ գրողի տարած փողերը», — գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ