News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արվեստի քննադատ եւ «BBC»-ի գեղարվեստական փորձագետ Բենդոր Գրոսվենորն ասել է, որ իր կատուն լրջորեն վնասել է XVII դարի նկարը, որն ավելի քան 5 հազար ֆունտ ստեռլինգ արժե, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով  The Telegraph-ին:

Նա պատմել է, որ. Ջոն Մայքլ Ռայթի վրձնին պատկանող նկարը ձեռք է բերել 2015թ-ին՝ 5250 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 448 հազար ռուբլի՝ ներկայիս փոխարժեքով): Գրոսվենորն ավելացրել է, որ Ռայթը բոլոր ժամանակների իր ամենասիրված նկարիչներից մեկն է:

Արվեստաբանի խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա վերականգնում էր նկարը՝ դրա վրա հայտնված կոնդենսատից:

«Երբ ես հետ գնացի՝ հիանալու համար աշխատանքով /վերականգնումով/, մեր կատուն թռավ եւ վայրէջք կատարեց նկարի հենց կենտրոնում: Մի իսկական աղետ», - ասել է Գրոսվենորը:

Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ կենդանին վայրէջք է կատարել նկարի հագուստով եւ ոչ թե դեմքով հատվածի վրա: Արվեստի քննադատը նաեւ կատակել է, որ կատուն Ռեյթի «երկրպագուն» չէր եւ ենթադրել է, որ նկարի վերականգնմանը պակաս գումար չի գնա, քան վաճառքին։ Կատվին պատժելու մասին տեղեկություններ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ