News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հաստատել է իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժի՝ ընդդիմություն դառնալու ձգտումները: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, իր ձեւով, իշխանություններին ընդդիմություն կլինի:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա Մարուքյանը նշել է. «Եթե նա իրեն ընդդիմություն հայտարարի, մենք կնայենք նրա գործունեության արդյունքներին»: Ընդհանուր առմամբ, Մարուքյանը տեսնում է համագործակցության հնարավորություն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնց հետ իրենք ընդհանուր հայտարարի կգան` հանուն երկրի շահերի:

Խոսելով քաղաքական բախումների մասին (ԲՀԿ-ի հետ)՝ Էդմոն Մարուքյանը հավաստիացրել է, որ որեւէ մեկի հետ անձնական խնդիր չկա: «Մենք պատասխանեցինք բոլոր հարցերին, թեման փակված է, եթե ինչ-որ մեկը փորձում է շարունակել, անպատասխան չի մնա», - հայտարարել է Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ