News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդում որոշել են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածուներին։ Դրանք են՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը եւ Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը:

ԵԽ-ում  РИА Новости-ին հաստատել են, որ դեռեւս երկու անձինք են հավակնում գլխավոր քարտուղարի պաշտոնին:

Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հաստատել է, որ իր թեկնածությունն է առաջադրել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ VRT հեռուստառադիոընկերությունը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ռեյնդերսը կարող է հավակնել Եվրոպայի Խորհրդի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին: Նախարարի մամուլի ծառայության ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը` առանց հստակեցնելու այլ մանրամասներ: Բելգիայի ԱԳՆ ղեկավարը վերջին տարիներին բազմիցս այցելել է Ռուսաստանի Դաշնություն, ներառյալ անցյալ տարի ամռանը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում։ Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ իր հայտարարություններում նա, ընդհանուր առմամբ, հանդես է եկել երկխոսության շարունակման եւ ամենադժվարին խնդիրների լուծման անհրաժեշտության դիրքերից:

Դեկտեմբերի վերջին մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին, որ Լիտվայի կառավարությունը որոշել է առաջարկել ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր, որ Ղրիմի օկուպացիայից հետո Ռուսաստանն ու Եվրախորհուրդը առանձնահատուկ փոխհարաբերությունների մեջ են, եւ դա կլինի կարեւոր գործոններից մեկը՝ գլխավոր քարտուղարի շուրջ հետագա քննարկմանը: Միեւնույն ժամանակ, Մոսկվան նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը լրիվ համապատասխան են կողմ քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:

Եվրախորհրդում գործակալության զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ «պաշտոնին թեկնածուների դիմումի ներկայացման վերջնաժամկետը պետք է ավարտվի Ստրասբուրգի ժամանակով 18․00-ին: Մեկ այլ հարցազրույցի մասնակից ասել է, որ «տեսականորեն եւս ինչ-որ մեկը կարող է թեկնածու լինել, բայց դա քիչ հավանական է»:

Ռուսական կողմը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել առաջադրված թեկնածուներին: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ հարաբերությունների համար ճշմարտության պահը կգա 2019թ. հունիսին, երբ կընտրվի կազմակերպության գլխավոր քարտուղարը: Այժմ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է նորվեգացի Թուրբյորն Յագլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ